Փազլ-պատկերում, հնչյունենու մրգահավաքը,տառ-թխիկ.իմացումի հրճվանքը՝ խաղուսուցմամբ

Իմացումի հրճվանք կրթական ծրագիր
Հինգ-վեց տարեկանների զարգաման ծրագիր

IMG_20170616_111231.jpg
Հնչյունենու այգու մրգահավաքը
 ( խաղուսուցմամբ բառուսուցում ) սովորողների համար պետք է դառնա ոչ թե նպատակ, այլ լեզվամտածողության, խոսքի զարգացման միջոց:
Ուսումնասիրելով Ջ. Ռոդարու ստեղծագործական երևակայության գաղտնիքները ՝ գտնում ես մանկավարժական խնդիրների լուծման քո բանալին:
Անսահման ու յուրահատուկ են Ջանի Ռոդարիի ստեղծագործություններից ստացած հմտություններն ու կարողությունները: Այնքան մատչելի, բայց միևնույն ժամանակ այնքան խորքային ու անձնային, որ նպաստում են յուրաքանչյուր սովորողի անհատական հետաքրքիքրությունների, հույզերի, կենդանի ապրումի իրական զարգացմանը : Երբ դառնում ես դրա կրողը, սկսում ես մտածել ստեղծագործաբար, երևակայել անսահման :  Արդեն կարևոր չէ , թե որ հեղինակի որ ստեղծագործությունն է. այն դառնում է գործիք և միտքն է աշխատեցնում, կախարդական բանալու պես բացում է բոլոր դռները: Յուրաքանչյուր տարիքային խմբի համար ռոդարիական հնարքները գործող են:  Այն գտնված բանալի է դառնում ,  որ գործիքի պես ձեռքիդ է և ամեն տեղ օգնելու է, ծառայելու է քեզ :
Այսպես, խաղ-կառուցումով, խաղ-հնարքով սկսեցինք բառ-մոլորակի մեր ճամփորդությունը:
Ամեն բառն իր հորինումով, իր տաքնված առեղծվածով մի շղթա էր  բացում, որ հետո պետք է մի նոր գաղտնիք հայտնաբերեր:  Սովորողներն այնքան ոգևորված էին ստեղծագործում, որ տանը շարունակում էին՝ սեփական հնարամտությամբ:
Օրինակ՝
Աննայի տուն մոլորակում

Իրենց երևակայական պատումներն էին հորինում և օգտվելով անհատական ուսումնական գործիքից՝  փորձում էին  paint  նկարչական ծրագիրն ուսումնասիրել  և բառ պատկերել:

«Տ»-ի «տուն»-ը

Ոգևորված իրենց ձեռքբերումներից՝ սկսեցին paint ծրագրով մուտքագրել, պատկերել, ստեղծել ընթերցարաններ:
Օրինակ՝ 
Զատկական ընթերցարան

Սովորողները ոչ թե անգիր էին անում կամ իրենց տանջում գրուսուցման կրկնվող, մեծածավալ տեքստերով, այլ խաղ փազլ-պատկերումով՝ ոսպով, բրնձով պատկերելով, պլանշետով նկարելով, տեխնոլոգիական տարաբնույթ հնարամտութայմբ՝ մրգերով, բանջարեղենով պատկերելով սովորում և դառնում էին գրաճանաչ, տեսնելով ընկերոջ բառ ստեղծումը, հանդիպելով անծանոթ հնչյուն մոլորակների՝ հմտանում էին և դառնում ընթերցասեր: Չկտրվելով իրենց խաղից, խաղալիքից, խաղ-միջավայրից՝  կառուցում էին իրենց զարգացման միջավայրը, ներառելով ընտանիքի անդամներին, սովորելով խաղալով:
Օրինակ՝
Փոքրիկ ընթերցողի  մեծ հրճվանքը

Հինգ-վեց տարեկանների տառաճանաչության, ընթերցանության խրախուսման կարևորագույն գործոններից է  խաղուսուցմամբ, տեխնոլոգիական հնարամտությամբ  ուսուցումը: Կարևոր է , երբ տառաճանաչության այս ընթացքը իր բովանդակային կազմակերպմամբ չի դառնում գերնպատակ, այլ սովորողի իրական, հուզական, հետազոտական ապրումի մեջ  խաղի բաղադրիչ է դառնում, կապվում նրա գործունեությանը ու այդպես ընկալվում , չի առանձնացվում որպես առանձին խնդիր:

Օրինակ՝
Համեղ ընթերցարան

Ահա այսօր արդեն վեց տարեկան իմ ստեղծագործ, ամենահնար վեց տարեկանները արդեն ընթերցող են, ոչ սովորական ընթերցող՝ ճամփորդ ընթերցող , մեդիագրագետ ընթերցող , ստեղծագործ, հնարագետ ընթերցող,  եփող, ուտող ընթերցող: Այո, ճիշտ այդպես. այս անգամ իրենց շփոթ ապրումով , իմացումի հրճվանքով եփում, ստեղծագործում, շատախոսում , ընթերցում են տառ-թխիկ պատրաստումով:

 

 

Այսպիսի ստեղծագործ ապրումի ճամփորդություն ունեցանք մեր ամենահնարների միշտ անկանգ՝ շարժման, խոսքի, ստեղծումի, հասունության մոլորակում:
Ճամփորդի խիզախումի ոգով զինված՝ իրական հաջողումի, սայթաքումի պատրաստ հմտություններով և կարողություններով անցնում ենք ամռան ամենախենթ ճամբարականի արկածներով լի մեր ճամփան դեպի նոր հասունություն և զարգացում:
Բարին էնտեղ է, որտեղ կա խիզախումի ուժը: Մեր ամենահնար վեց տարեկան դարձած հինգ տարեկանների բարեկամությունը հանպատրաստից է, ճամփորդի պես: Իրենց հասունությունն էլ կողքով անցնում է , հոսում աննկատ , ով հասցնում է դառում է մասնակիցն ու իմացումով հրճվողը:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s