Ամեն եղանակ իր մրգով տորթն ունի. ծնունդդ շնորհավոր , ամառ 2017

Իմացումի հրճվանք կրթական ծրագիր
Հինգ -վեց տարեկանների զարգացման ծրագիր
IMG_20170601_111915
Ընկեր Մարինե
— Իսկ ձեր ամառը այսօր քանի՞ տարեկան է դառնում:
Ալեք
— Մեր ամառը հինգ կամ վեց տարեկան է:
— Իսկ ես ինչպե՞ս դառնամ ձեր ամռան ընկերը, մասնակցեմ ձեզ հետ  տոնին:
Աննա
— Ձեր տարիքն էլ  իջեցնենք, որ ձեր տոնն էլ լինի, ընկեր Մարինե:
Ընկեր Մարինե
— Որքա՞ն պետք է իջեցնենք իմ տարիքը:
Արամ
— Իջեցնենք  մինչև վերջ:
Աննա
— Չէ, իջեցնենք ընդամենը 20-ով, որ դառնա 5 տարեկան, մեր մոլորակից:
Ահա այսպիսի ուրախ անհագստություններով դիմավորեցինք ամառ 2017-ին: Մեծ սպասումով պատրաստվել էինք Ամառ 2017-ի ծնունդը ճամբարում տոնելու: Մեր ամենահնարները հենց էնպես համոզվողներից չեն, հանկարծ նկատեցին, որ առանց տորթի ծնունդ չի լինի: Մեջբերում եմ.
Նարե
— Ընկեր Մարինե, բա տորթ չունի՞ մեր ամառը:
Ընկեր Մարինե
— Եթե ինձ օգնեք և հուշեք , թե ամռան տորթը ինչպիսին է լինելու, արագ կպատրաստենք: Արդյո՞ք բոլոր եղանակների ծնունդների տորթերը նույնն են, թե ամեն եղանակ իրեն հատուկ տորթն ունի:
Լեոնարդո
-Չէ, ամռանն ուրիշ է: Եկեք ելակով, բանանով, մրգային , սերուցքով տորթ թխենք:
Նիկա
-Հա, ճիշտ է ամռանը մրգերով, բա ձմռանը ինչպե՞ս կլինի: Մենք լինում է, որ ձմռանն էլ ենք մրգով պատրաստում:
Վարդուհի
— Չէ, ձմռան մրգերն ուրիշ են, ամեն եղանակ իր միրգն ունի ու իր տորթը:
Որոշեցինք, ձեռքի տակ եղած մթերքներով սկսեցինք պատրաստել Ամառ 2017-ի ծննդյան տորթը: Ինչպիսի փորձի փոխանակում, ինչպիսի հմտություններ ցուցադրեցին ամենահնարների մոլորակի աղջիկները:  Արդեն դժվար էր կռահելը սովորող սովորեցնողի դերում խոհարար  ընկեր Սաիդան էր, թե մեր խելոքները: Այնքան հմուտ ձեռքեր ունեն, այնպես էին ալյուր մաղում ու հետն էլ երգ ասում:

Ամառ 2017-ի ծննդյան թխիկը

Այսպիսի համեղ տորթով — թխիկից հետո մեզ միայն մնում էր ուտել, ուրախանալ: Ամենահնարների մոլորակում օրը զվարթ, անասելի ուրախ էր, բայց և չէր դադարում հարցերի տարափը: Թե ինչու է   հունիսի 1-ը  համարվում երեխաների պաշտպանության օրը, հենց երեխաների մեկնաբանությամբ: Մեջբերում եմ.
Ընկեր Մարինե
-Իսկ ինչո՞ւ հենց պաշտպանության օր, կուզեի՞ք, որ պաշտպանելու փոխարեն լիներ գովքի օր:
Արամ
-Ոչ, գովքը  իսկական բան չի,ասում են ուղղակի, իսկ պաշտպանելը ոնց որ քամին քեզ քշի, բայց քեզ պաշտպանեն : Ըտենց բաներն են պաշտպանում:

Օրվա ուրախ տրամադրությունը՝ հանրապետության հրապարակում

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s