Ամառ 2017-ը առանձնահատուկ է մեր ամենհնարների մոլորակում, որովհետև որքան հմտություն ու կարողություն ձեռք են բերել մեկ տարվա ընթացքում, այժմ իրենց կենդանի ապրումով պետք է տարածեն, սովորեցնեն արդեն նոր կրստեր հինգ-վեց տարեկաններին:
Ճամբարը անհատական նախասիրությունների, խմբային նախաձեռնությունների, նոր ու հետաքրքիր մտքերի, ստեղծումի հնարավորություն է տալիս:
Ճամաբարային առաջին օրըս սկսեցինք կանաչ տարածքները աղբից մաքրելու կարևորագույն աշխատանքով:
Մեր շարժուն, անդադար հինգ- վեց տարեկաններին չէր կարող շրջանցել ստեղծագործ, երևակայական մարզատոնը: Հետևելով ընկերների խաղ-գործունեությանը ՝ մեր հնարամիտները ստեղծեցին այլընտրանքային մարզաձևի իրենց այլընտրանքը:
Արագաշարժությամբ, ճկունությամբ , ստեղծականությամբ , ձեռքի տակ եղած նյութերով կազմակերպեցինք խաղուտոցի, խաղխմոցի, խաղբռնոցի:
Իմացումի հրճվանք կրթական ծրագիր Հինգ — վեց տարեկանների զարգացման ծրագիր
Մեր ամենահնար, կենսուրախ, ակտիվ, հետաքրքրասեր, միշտ արկածներ որոնող արդեն վեց տարեկանները լողափում իսկապես իրենց զգում են ինչպես ձուկը ջրում: Խիզախելով ջուրն են մտնում և ամեն անգամ գլուխ են գովում իրենց ձեռբերումներով:
Այսօր ամենհնարները որոշեցին Հունիսիկ ստուգատեսի նախապատրաստական խաղ-գործունեությունը սկսել: Լողափը լցվել էր ջրային խաղերի բազմապիսի հնարքներով:
Ձեռքի տակ եղած նյութերով որոշեցինք հորինել խաղեր և փորձարկել՝ Հունիսիկ ամսիկին առավել վստահ ներկայանալու համար:
Բաժանվեցինք խմբերի և խաղ-հորինումին համապատասխան սկսվեց ջրայիին մարզատոնը: Ջրային մարզատոնը՝ նկարաշարով
Ջրային մարզատոնը՝ տեսաֆիլմով
Սովորողները ոգևորվել էին իրենց խաղ-հորինումով և որոշեցինք ամեն օր մեկ խաղ-հնարք գտնել և լողափը դարձնել ջրախաղի ստեղծումի հնարքների խաղ-հրապարակ:
Ամենահնարները ամռան ընթացքում շարունակում են ներկայանալ « Ես կարողանում եմ» շարքով:
Ահա այսպիսի ջրատոնի հնարքի, խաղ-ստեղծումի կարողության, հմտությունների, հասունության մասին էր մեր օրվա գիրը:
Իմացումի հրճվանք կրթական ծրագիր Հինգ-վեց տարեկանների զարգաման ծրագիր
Հնչյունենու այգու մրգահավաքը ( խաղուսուցմամբ բառուսուցում ) սովորողների համար պետք է դառնա ոչ թե նպատակ, այլ լեզվամտածողության, խոսքի զարգացման միջոց:
Ուսումնասիրելով Ջ. Ռոդարու ստեղծագործական երևակայության գաղտնիքները ՝ գտնում ես մանկավարժական խնդիրների լուծման քո բանալին:
Անսահման ու յուրահատուկ են Ջանի Ռոդարիի ստեղծագործություններից ստացած հմտություններն ու կարողությունները: Այնքան մատչելի, բայց միևնույն ժամանակ այնքան խորքային ու անձնային, որ նպաստում են յուրաքանչյուր սովորողի անհատական հետաքրքիքրությունների, հույզերի, կենդանի ապրումի իրական զարգացմանը : Երբ դառնում ես դրա կրողը, սկսում ես մտածել ստեղծագործաբար, երևակայել անսահման : Արդեն կարևոր չէ , թե որ հեղինակի որ ստեղծագործությունն է. այն դառնում է գործիք և միտքն է աշխատեցնում, կախարդական բանալու պես բացում է բոլոր դռները: Յուրաքանչյուր տարիքային խմբի համար ռոդարիական հնարքները գործող են: Այն գտնված բանալի է դառնում , որ գործիքի պես ձեռքիդ է և ամեն տեղ օգնելու է, ծառայելու է քեզ :
Այսպես, խաղ-կառուցումով, խաղ-հնարքով սկսեցինք բառ-մոլորակի մեր ճամփորդությունը:
Ամեն բառն իր հորինումով, իր տաքնված առեղծվածով մի շղթա էր բացում, որ հետո պետք է մի նոր գաղտնիք հայտնաբերեր: Սովորողներն այնքան ոգևորված էին ստեղծագործում, որ տանը շարունակում էին՝ սեփական հնարամտությամբ: Օրինակ՝ Աննայի տուն մոլորակում
Իրենց երևակայական պատումներն էին հորինում և օգտվելով անհատական ուսումնական գործիքից՝ փորձում էին paint նկարչական ծրագիրն ուսումնասիրել և բառ պատկերել:
Ոգևորված իրենց ձեռքբերումներից՝ սկսեցին paint ծրագրով մուտքագրել, պատկերել, ստեղծել ընթերցարաններ: Օրինակ՝ Զատկական ընթերցարան
Սովորողները ոչ թե անգիր էին անում կամ իրենց տանջում գրուսուցման կրկնվող, մեծածավալ տեքստերով, այլ խաղ փազլ-պատկերումով՝ ոսպով, բրնձով պատկերելով, պլանշետով նկարելով, տեխնոլոգիական տարաբնույթ հնարամտութայմբ՝ մրգերով, բանջարեղենով պատկերելով սովորում և դառնում էին գրաճանաչ, տեսնելով ընկերոջ բառ ստեղծումը, հանդիպելով անծանոթ հնչյուն մոլորակների՝ հմտանում էին և դառնում ընթերցասեր: Չկտրվելով իրենց խաղից, խաղալիքից, խաղ-միջավայրից՝ կառուցում էին իրենց զարգացման միջավայրը, ներառելով ընտանիքի անդամներին, սովորելով խաղալով:
Օրինակ՝ Փոքրիկ ընթերցողի մեծ հրճվանքը
Հինգ-վեց տարեկանների տառաճանաչության, ընթերցանության խրախուսման կարևորագույն գործոններից է խաղուսուցմամբ, տեխնոլոգիական հնարամտությամբ ուսուցումը: Կարևոր է , երբ տառաճանաչության այս ընթացքը իր բովանդակային կազմակերպմամբ չի դառնում գերնպատակ, այլ սովորողի իրական, հուզական, հետազոտական ապրումի մեջ խաղի բաղադրիչ է դառնում, կապվում նրա գործունեությանը ու այդպես ընկալվում , չի առանձնացվում որպես առանձին խնդիր:
Ահա այսօր արդեն վեց տարեկան իմ ստեղծագործ, ամենահնար վեց տարեկանները արդեն ընթերցող են, ոչ սովորական ընթերցող՝ ճամփորդ ընթերցող , մեդիագրագետ ընթերցող , ստեղծագործ, հնարագետ ընթերցող, եփող, ուտող ընթերցող: Այո, ճիշտ այդպես. այս անգամ իրենց շփոթ ապրումով , իմացումի հրճվանքով եփում, ստեղծագործում, շատախոսում , ընթերցում են տառ-թխիկ պատրաստումով:
Այսպիսի ստեղծագործ ապրումի ճամփորդություն ունեցանք մեր ամենահնարների միշտ անկանգ՝ շարժման, խոսքի, ստեղծումի, հասունության մոլորակում:
Ճամփորդի խիզախումի ոգով զինված՝ իրական հաջողումի, սայթաքումի պատրաստ հմտություններով և կարողություններով անցնում ենք ամռան ամենախենթ ճամբարականի արկածներով լի մեր ճամփան դեպի նոր հասունություն և զարգացում:
Բարին էնտեղ է, որտեղ կա խիզախումի ուժը: Մեր ամենահնար վեց տարեկան դարձած հինգ տարեկանների բարեկամությունը հանպատրաստից է, ճամփորդի պես: Իրենց հասունությունն էլ կողքով անցնում է , հոսում աննկատ , ով հասցնում է դառում է մասնակիցն ու իմացումով հրճվողը:
Իմացումի հրճվանք կրթական ծրագիր Հինգ — վեց տարեկանների զարգացման ծրագիր
Ճամբարի ընթացքում սաները ներկայացնում են իրենց կարողություններն ու հմտությունները: Լողուսուցում
Սովորողները կարողանում են առանց ջրօղակի լողալ, ջրում շունչը պահել, կատարել ջրացատկեր:
Հեծանվային մարզումներ
Սովորողները կարողանում են վարել երկանիվ հեծանիվ: Անցնում են կարճ տարածություններ, կատարում են հեծանվային պտույտներ, կարողանում են օգտվել արգելակներից, իջնել և բարձրանալ վարընթաց և վերընթաց տարածքներ:
Կանաչ ֆլեշմոբ
Սովորողները կարողանում են երևակայել , ստեղծագործաբար կազմակերպել բնության հետ շփումը, հանպատաստից, ձեռքի տակ եղած պարագաներով խաղ-լաբիրինթներ ստեղծել:
Ստուգատեսներին մասնակցություն
Սովորողերի հետ պատրաստվում ենք Կինո-ֆոտո, թատերական, երաժշտական ստուգատեսներին:
Պատրաստվում ենք Կինո-ֆոտո ստուգատեսին: : Այսօր ընտրել էինք բնության ժպիտ թեման: Նկարվում և նկարում էինք ընկերներին բնության հետ երկխոսելիս:
Դասարան — համույթով պատրաստվում ենք թատերական ստուգատեսին: Պատրաստվում ենք ներկայացնել հաց-թխիկի, ցորենի ծնունդը:
Իմացումի հրճվանք կրթական ծրագիր Հինգ -վեց տարեկանների զարգացման ծրագիր
Ընկեր Մարինե
— Իսկ ձեր ամառը այսօր քանի՞ տարեկան է դառնում:
Ալեք
— Մեր ամառը հինգ կամ վեց տարեկան է:
— Իսկ ես ինչպե՞ս դառնամ ձեր ամռան ընկերը, մասնակցեմ ձեզ հետ տոնին:
Աննա
— Ձեր տարիքն էլ իջեցնենք, որ ձեր տոնն էլ լինի, ընկեր Մարինե:
Ընկեր Մարինե
— Որքա՞ն պետք է իջեցնենք իմ տարիքը:
Արամ
— Իջեցնենք մինչև վերջ:
Աննա
— Չէ, իջեցնենք ընդամենը 20-ով, որ դառնա 5 տարեկան, մեր մոլորակից:
Ահա այսպիսի ուրախ անհագստություններով դիմավորեցինք ամառ 2017-ին: Մեծ սպասումով պատրաստվել էինք Ամառ 2017-ի ծնունդը ճամբարում տոնելու: Մեր ամենահնարները հենց էնպես համոզվողներից չեն, հանկարծ նկատեցին, որ առանց տորթի ծնունդ չի լինի: Մեջբերում եմ.
Նարե
— Ընկեր Մարինե, բա տորթ չունի՞ մեր ամառը:
Ընկեր Մարինե
— Եթե ինձ օգնեք և հուշեք , թե ամռան տորթը ինչպիսին է լինելու, արագ կպատրաստենք: Արդյո՞ք բոլոր եղանակների ծնունդների տորթերը նույնն են, թե ամեն եղանակ իրեն հատուկ տորթն ունի:
Լեոնարդո
-Չէ, ամռանն ուրիշ է: Եկեք ելակով, բանանով, մրգային , սերուցքով տորթ թխենք:
Նիկա
-Հա, ճիշտ է ամռանը մրգերով, բա ձմռանը ինչպե՞ս կլինի: Մենք լինում է, որ ձմռանն էլ ենք մրգով պատրաստում:
Վարդուհի
— Չէ, ձմռան մրգերն ուրիշ են, ամեն եղանակ իր միրգն ունի ու իր տորթը:
Որոշեցինք, ձեռքի տակ եղած մթերքներով սկսեցինք պատրաստել Ամառ 2017-ի ծննդյան տորթը: Ինչպիսի փորձի փոխանակում, ինչպիսի հմտություններ ցուցադրեցին ամենահնարների մոլորակի աղջիկները: Արդեն դժվար էր կռահելը սովորող սովորեցնողի դերում խոհարար ընկեր Սաիդան էր, թե մեր խելոքները: Այնքան հմուտ ձեռքեր ունեն, այնպես էին ալյուր մաղում ու հետն էլ երգ ասում:
Ամառ 2017-ի ծննդյան թխիկը
Այսպիսի համեղ տորթով — թխիկից հետո մեզ միայն մնում էր ուտել, ուրախանալ: Ամենահնարների մոլորակում օրը զվարթ, անասելի ուրախ էր, բայց և չէր դադարում հարցերի տարափը: Թե ինչու է հունիսի 1-ը համարվում երեխաների պաշտպանության օրը, հենց երեխաների մեկնաբանությամբ: Մեջբերում եմ.
Ընկեր Մարինե
-Իսկ ինչո՞ւ հենց պաշտպանության օր, կուզեի՞ք, որ պաշտպանելու փոխարեն լիներ գովքի օր:
Արամ
-Ոչ, գովքը իսկական բան չի,ասում են ուղղակի, իսկ պաշտպանելը ոնց որ քամին քեզ քշի, բայց քեզ պաշտպանեն : Ըտենց բաներն են պաշտպանում:
Օրվա ուրախ տրամադրությունը՝ հանրապետության հրապարակում
Իմացումի հրճվանք կրթական ծրագիր
Հինգ — վեց տարեկանների զարգացման ծրագիր
Մասնակիցներ՝ սովորողների ծնողներ, ծրագրի ղեկավար, դասվար, երկարացված օրվա կազմակերպիչ Անցկացման վայրը, ժամը՝ Արևմտյան դպրոց,հուլիսի 3, ժամը 12:00, հինգ տարեկանների խմբասենյակ Նպատակը՝ ուսումնական տարվա նախագծերի ամփոփում- քննարկում, նոր ուսումնական տարվա ծրագրերի ներկայացում, պայմանագրի կնքում Օրակարգում
1. Կիսամյակային նախագծերի ամփոփում
2. Սաների աճի բնութագրերի ներկայացում
3.Ուսումնական գործիքների՝պլանշետ,նոթբուք-նեթբուքերի օգտագործում ուսումնական գործընթացում
4. Իմացումի հրճվանք կրթական ծրագիրը 5-6 տարեկանների ծրագրում/ ձեռքբերումների, հմտությունների ներկայացում
5. Ուսումնական ճամփորդություն
6.Ամառ 2017 . ճամաբարային գործունեության առաջարկներ, կարծիքներ
7. Կազմակերպչական այլ հարցեր
Իմացումի հրճվանք կրթական ծրագիր Հինգ -վեց տարեկանների ծրագիր
Մի խումբ սովորողներ , պարոն Տիգրանյանի հետ օրեր առաջ եկան մեր խելոքներին հյուր: Բազում ինչուներից առանձնացրին ամենահետաքրքրականը և այսօր՝ « Սովորող սովորեցնող» նախագծի շրջանակներում մեզ ներկայացրին, պատմեցին իրենց կատարած ուսումնահետազոտական աշխատանքի մասին: Տեղեկություններ էին հավաքել դինոզավրերի մասին, power point ծրագրով նկարաշարով առանձնացրել, մշակել էին կրտսեր ընկերների համար առավել ուշագրավ տեղեկությունները:
Խելոքներն այնքան էին ոգևորվել, որ միմյանց հերթ չէին տալիս : Արամի ոգևորությունը անսահման էր, քանի որ իր մեծ եղբայրն էր այդքան հետաքրքիքր տեղեկություններ հավաքել և հոգատարությամբ մեկ պատմում-ներկայացնում էր, մեկ էլ լսում ու պատասխանում հնչող ամենատարբեր ու զարմանալի հարցադորումներին: « Սովորող սովորեցնող» նախագիծ https://www.youtube.com/watch?v=qszWpr_KRPc&feature=youtu.be
Այնքան էին ոգևորվել հանդիպումից, որ պայմանավորվեցինք կրկին հանդիպել՝ այս անգամ նոր հարցադրումներով և ավագ ընկերները խոստացան ամենի մասին տեղեկություններ հավաքել, միայն կրտսեր ընկերները չմոռանան իրենց և միշտ գրեն իրենց հուզող հարցրերի մասին:
Մեր ամառային ճամբարներն առանց «Կանաչ ֆլեշմոբ»-ի անհնար է պատկերացնել:
Խելոքները այնքան ճկուն են տեղաշարժվում, գործում, որ ինձ մնում է մասնակիցը լնել իրենց կենդանի ապրումի: